Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին էլեկտրաֆիկացված ճանապարհը, որը լիցքավորում է այդ ճանապարհով ընթացող էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցները։ Այս մասին տեղեկացնում է ՌիաՆովոստի-ն։

Մայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը կապում է Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանին։ Ճանապարհի երկարությունը կազմում է գրեթե 2 կմ։ Ճանապարհը բաժանված է 50 մետր երկարության հատվածների, դրանցում հոսանք է առաջանում միայն այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը գտնվում է ճանապարհի վրա։ Երբ մեքենան կանգ է առնում, հոսանքն անջատվում է։ Ճանապարհի մակերեսին հոսանք չկա, այն 5-6 սմ խորության վրա է։ Եթե անգամ ճանապարհը աղաջրով պատեն, ապա նրա մակերեսին կլինի 1 վոլտ էլեկտրաէներգիա։ Այս ճանապարհի վրայով կարելի է բոբիկ քայլել։