Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթանում է «Շարժա Մասթերս» շախմատի միջազգային մրցաշարը։ Գրոսմայստերներներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են իրենց ելույթները մրցաշարում: Մրցաշարի 7-րդ տուրում Տիգրանը պարտություն է կրել, իսկ Մանուէլը հաղթանակ է տարել: 7-րդ տուրից հետո երկու Պետրոսյաններն էլ ունեն 4,5 միավոր: Առաջատար հնդիկ գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուն ունի 7 միավոր:

Նշենք, որ «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: