Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Միլանի «Ինտերն» հյուրընկալելով «Կալյարիին», ցուցադրելով հիանալի խաղ, հաղթանակ տարավ մեծ հաշվով: Հանդիպման ընթացքում գոլերի հեղինակ են դարձել՝ Ժոաու Կանսելուն, Մաուրո Իկարդին, Մարսելո Բրոզովիչը և Իվան Պերիշիչը։

Այս պահի դրությամբ «Ինտերը» 63 միավորով երրորդ տեղում է և 2-ական միավոր առաջ է մեկական հանդիպում քիչ անցկացրած «Հռոմից» և «Լացիոյից»:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 4:0