Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ Չնայած Բարսան մնացել էր 10 ֆուտբոլիստով, «Սելտան» չկարողացավ օգտվել թվային առավելությունից:

Հանդիպման ընթացքում գոլերի հեղինակ դարձան՝ Խոնին, Յագո Ասպասը, Ուսման Դեմբելեն և Պակո Ալկասերը։

Այս պահի դրությամբ՝ «Բարսելոնան» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և ունի 71 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:2