Texture ամսագրային ծառայությունը գնելուց հետո Apple Inc.-ը նախատեսում է նորությունների բաժանորդագրման ծառայություն թողարկել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:

Bloomberg-ը հայտնում է, որ գնելով Texture-ը (ծառայությունն ամսական 9.99 վճարի դիմաց առաջարկում է մոտ 200 ԶԼՄ-ի նորությունների հասանելություն) ընկերությունը կրճատել է իր 100 աշխատակիցներից 20-ին: Ընկերությունը մտադիր է ուժեղացնել իր արշավը, որի նպատակը առցանց ծառայություններից և բովանդակությունից շահույթի մեծ մասնաբաժին ստանալն է: Նոր ծառայությունը նախատեսվում է՝ կսկսի գործել 2019թ․-ին: