Իտալիային, Սլովենիային, Հունգարիային գազի մատակարարումները դադարեցվել են Ավստրիայի Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի ունեցած պայթյունից հետո:

«Իտալիայի, Սլովենիայի և Հունգարիայի ուղղությամբ տարանցիկ մատակարարումները ներկայում դադարեցված են: Մենք աշխատում ենք արագորեն վերացնել սահմանափակումները: Թե սահմանափակումները երբ կարող են հանվել, ներկայում պարզ չէ»,- ասված է E-Control գազի կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, Կարմիր խաչի տվյալներով՝ զոհվել է մեկ և վիրավորվել 18 մարդ: Գազահանգույցի աշխատանքը լիովին դադարեցված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: