ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը, սրտային անբավարարության և թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հետևանքով:

Նա մահացել է կիրակի՝ ապրիլի 15-ին։

Հիշեցնենք, որ 1989թ․-ի հունվարի 20-ին Բարբարա Բուշը դարձել է ԱՄՆ 46-րդ առաջին տիկինը, երբ նրա ամուսին Ջորջ Բուշ ավագը ընտրություններում հաղթել ու դարձել է երկրի 41-րդ նախագահը: Բարբարա Բուշի որդիները նույնպես քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցրել․ Ջորջ Բուշ կրտսերը եղել է ԱՄՆ 43-րդ նախագահը, իսկ Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը: