ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.
Ալեքսան Հարությունյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: