Հայաստանում ապրիլի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: