Իտալիան գազի սեկտորում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ավստրիական գազահանգույցում տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին հայտնել է երկրի տնտեսական զարգացման նախարար Կարլո Կալենդան:

«Դա խոսում է գազի մատակարարումների առումով Ռուսաստանից կախվածության լուրջ խնդրի առկայության մասին»,- Կալենդայի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը:

Կալենդան նշել է, որ գազի մատակարարումների հետ կապված ընդհատումները փոխհատուցվում են իտալական գազապահեստարաններում առկա պաշարներով: