Ապրիլի 19-ին՝ Իրանի հարավի Բուշիրի նահանգում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել : Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են Կակի քաղաքից 3 կիլոմետր և նահանգի վարչական կենտրոնից 95 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա: Զոհերի եև ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն ստացվել: Փոխանցում է ՌիաՆովոստին։