ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշումներ է կայացրել վարչապետի օգնականներ նշանակելու մասին:

Վարչապետի օգնականներ են նշանակվել՝

Վլադիմիր Հակոբյանը, Վարուժան Ներսեսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Ավետիս Բերբերյանը:

Վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Հովհաննես Նիկողոսյանը։

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Հովհաննես Նիկողոսյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ։