«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 20-ին ժամը 10:00-18:00 դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝

Ռուբինյանց փողոցի թիվ 27/4, 27/4ա, 27/21 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 53-ից մինչև 57 եւ 110-ից մինչև 126 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: