Բավարիայի ավետարանական եկեղեցու սինոդը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների օրհնությանը։ Որոշումն ընդունվել է եկեղեցական խորհրդարանի ձայների մեծամասնությամբ գաղտնի քվեարկության միջոցով։ Գերմանիայի դաշնային հողերի 20 ավետարանական եկեղեցիներից մեծամասնությունում նույնասեռ ամուսնությունները կարող են օրհնություն ստանալ, բայց արարողությունը էապես կտարբերվի։ Մասնավորապես, որոշ շրջաններում այն հավասարեցվում է պսակադրության։

Նշենք, որ որոշման ընդունմանը նախորդել էին մի քանի ամիս տևած քննարկումները։ Մասնավորապես, հակառակորդները մեջբերում էին Աստվածաշնչից հատվածներ։ Սակայն,եպիսկոպոս Հայնրիխ Բեդֆորդ Շտրոմի հավաստմամբ, կան աստվածաշնչյան տեքստերի տարբեր մեկնաբանություններ։ Իսկ ընդունված որոշումը եպիսկոպոսը գնահատել է որպես «իմաստուն»։