Facebook ընկերության հետազոտությունների ղեկավար Յան ԼեԿունը Twitter-ում հղում է կատարել սոցցանցում մեքենայական բանականության պրոցեսորների մշակման համար թափուր աշխատատեղի վերաբերյալ:

Ընկերությունը թիմ է հավաքում սեփական չիպերի ստեղծման համար:

Facebook-ը մենեջեր է փնտրում, ով «SoC/ASIC-ի և անհրաժեշտ ողջ ծրագրային ապահովման արտադրության կազմակերպություն կստեղծի» (SoC-ն պրոցեսորներ են, որոնք հիմնականում օգտագործվում են բջջային սարքերում, ASIC-ն չիպեր են, որոնք ստեղծվել են կոնկրետ նեղ խնդիրների համար): Մենեջերը պետք է ղեկավարի սարքերի, արհեստական ինտելեկտի կամ սերվերների համար պրոցեսորների մշակողների թիմը: