Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելով «Բարնլիին» հաղթանակ է տարել նրա նկատմամբ:

Լարված հանդիպմանը իրենց ակտիվ խաղով աչքի են ընկել Էշլի Բարնսը և Վիկտոր Մոզեսը։

Այս պահի դրությամբ՝ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և 5 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Տոտենհեմից»: 6-րդ տեղում գտնվող «Արսենալը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և ունի 54 միավոր:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարնլի» - «Չելսի»՝ 1:2