Շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը: Այս մասին հայտարարել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանը: Փոխանցում է ռազմ․ինֆո-ն։

Ինչպես նշում է Սահակյանը՝ տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, իսկ որոշների ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում: Ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ.

«Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ: Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- նշել է Արցախի ղեկավարը: