Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ապրիլի 18-ին կայացել է թագավորությունում վերջին 40 տարվա ընթացքում առաջին հրապարակային կինոցուցադրումը։ Երկրում առաջին ֆիլմի ցուցադրությանը հնարավոր է եղել ներկա գտնվել միայն հատուկ հրավիրատոմսերով: Նրանց թվում էին մշակույթի տեղացի գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավաներ, խոշոր գործարարներ և լրագրողներ:

Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկի համար պատմական իրադարձությանը նախորդել է տոնական շոուն, որը կազմակերպել էր Միացյալ Նահանգների AMC Entertainment կինոթատրոնների խոշորագույն ցանցը, որին թագավորության իշխանությունները թույլատրագիր էին տվել:

Մինչև 2030թ․ թագավորությունում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր, որոնք կսկսեն լայն հանրության համար ֆիլմեր ցուցադրել ավելի քան 2 հազար էկրանների վրա: