Սվազիլենդի թագավոր Մսվատի III երկիրը վերանվանել է Էսվատինիի թագավորություն։

Երկիրը վերանվանելու մասին որոշումը միապետը հայտարարել է Սվազիլենդի անկախության 50-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Տոնակատարությունները համընկել և նշանավորվել են նաև թագավորի ծննդյան 50-րդ տարեդարձով։

eSwatini-ն նշանակում է «Սվազիների հող»։ Իր այդ որոշումը Մսվատի III բացատրում է այնպես, որ Սվազիլենդը շփոթության մեջ է դնում մարդկանց, և շատ դեպքերում արտասահմանում իրենց երկիրը Շվեյցարիա (Switzerland) են հասկանում։