Երևանում ավարտվեց մինչև 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս օրերին Հայաստան էր ժամանել 34 երկրի 432 պատվիրակ:

Եվրոպայի առաջնությունում խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6 թիմային պայքարում: Մեդալային հաշվարկում․

- 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը,

- 4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով Ռուսաստանի ընտրանին 2-րդն էր,

- 1 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե մեդալով Ֆրանսիայի հավաքականը 3-րդ տեղում է։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անցկացմանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ և Վրաստնաի Բաթում քաղաքները: