Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզչի անունը կհայտարարի մայիսի 20-ին: Փոխանցում են իտալական լրատվամիջոցները։

Ռուսական «Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ռուսական ակումբը կլքի մայիս ամսին, և կտեղափոխվի Իտալիա։

Իտալիայի ընտրանին կգլխավորի 53-ամյա Ռոբերտո Մանչինին: Նա կփոխարինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լուիջի դե Բիաջոյին: Սպասվում է, որ Մանչինիի առաջին խաղը՝ որպես գլխավոր մարզիչ, տեղի կունենա մայիսին Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ:

Հունիսի 1-ին Իտալիան կխաղա՝ Ֆրանսիայի, հունիսի 4-ին՝ Հոլանդիայի դեմ: