Գյումրու Աբովյան փողոցում կտեղադրվի Քըրք Քըրքորյանի արձանը: Գյումրի համայնքի ավագանին հավանության է արժանացրել որոշման այս նախագիծը: Նախքան հարցն ավագանու նիստին քննարկման ներկայացնելը՝ Գյումրիում հանրային քննարկում էր տեղի ունեցել:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ Գյումրի համայնքի ղեկավարին էր դիմել ԱՄՆ-ում բնակվող Գրիգոր Դպիրյանը՝ առաջարկությամբ, որպեսզի իր հովանավորությամբ Գյումրիում տեղադրվի Քըրք Քըրքորյանի արձանը՝ նկատի ունենալով նրա մեծ վաստակը մեր քաղաքի վերակառուցման գործում:

«Հարցը քննարկվել է քաղաքապետարանում, նաև հասարակական լսումներ և քննարկումներ են տեղի ունեցել»,- նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետը: Փոխանցում է 168.am-ը։