Մեծ Բրիտանիայի՝ Ուելսի արքայազն Չառլզն ընտրվել է Համագործակցության ապագա ղեկավար: Այս որոշումն ապրիլի 19-ին ընդունվել է պետությունների միավորման կառավարությունների ղեկավարների՝ Վինձորի դղյակում կայացած հանդիպմանը, միավորում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան ու նրա նախկին դոմինիոնները, գաղութներն ու պրոտեկտորատները: Այդ մասին ապրիլի 20-ին հայտնել է Sky News-ը։

Չառլզը Համագործակցությունը կգլխավորի իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո, ով հիշեցնենք, որ 1953թ․-ից գլխավորում է այդ միավորումը:

53 երկրների ներկայացուցիչներ պաշտպանել են թագուհուն, ով արտահայտվել էր այն բանի օգտին, որ հենց իր որդին ապագայում գլխավորի աշխարհի հնագույն միջպետական միավորումը: Համագործակցության 53 երկրներում այսօրվա դրությամբ ապրում է մոտավորապես 2,4 մլրդ մարդ: