Դավթաշեն վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 23-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝
Դավթաշեն 4-րդ թաղամասի, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 և 31 համարների, Դավթաշենի համայնքի թաղապետարանի, Միկոյան փող․ 25 համարի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում