ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ի հետ 928 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել: Որի նպատակն է ստեղծել առաջին ամերիկյան գերձայնային կառավարվող հրթիռը: Այդ մասին հայտնել է FlightGlobal-ը:

Նշենք, որ նոր հրթիռը նախատեսված է կործանիչների և ռմբակոծիչների համար և պետք է շարժվի Մախի ավելի քան հինգ թիվ արագությամբ, ունենա խոցման բարձր և օպերատիվ ճշգրտություն, ինչպես նաև օգտագործի նավիգացիայի գլոբալ և իներցիական համակարգերը:

Նոր հրթիռը պետք է դառնա ԱՄՆ-ի պատասխանը Ռուսաստանի և Չինաստանի վերձայնային մշակումներին: