Տարածվել է Vision Mercedes-Maybach Ultimate Luxury կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին լուսանկարը։ Այն տարածել է Չինաստանի Autohome հրատարակությունը։ Ավտոմոբիլի դեբյուտը հաջորդ շաբաթ կլինի Պեկինում:

Նորույթը կստանա ինտերիեր չորս նստատեղով: Սալոնը հարդարված կլինի սպիտակ կաշվով, բնական փայտով, ալյումինով և ոսկե ագույցներով:

Արտաճանապարհային ավտոմոբիլի դիզայնը հիշեցնում է Vision շարքի նախորդ կոնցեպտը՝ Mercedes-Maybach 6 էլեկտրական կաբրիոլետը՝ հանդերձված 750 ձիաուժ ուժային կայանքով: Այս նախատիպի հարդարման մեջ նույնպես ոսկի է օգտագործվել: