General Motors կոնցեռնին պատկանող Buick մակնիշը բացահայտել է Enspire կոնցեպտուալ քրոսովերին վերաբերող մանրամասները, որի հանրային դեբյուտը Պեկինի ավտոսալոնում կկայանա արդեն ապրիլի վերջին:

Նոր ավտոմոբիլը ապրանքային արտաճանապարհայինի նախակարապետն է դարձել չինական շուկայի համար: Սակայն դրա թողարկման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Buick Enspire քրոսովերը հանդերձված է eMotion էեկտրական ուժային կայանքով: Դրա հատույցը կազմում Է 557 ձիաուժ: Մեկ լիցքավորմամբ կոնցեպտ-քարը կարող է անցնել մինչև 596 կիլոմետր: Մարտկոցների բլոկն ապահովում է գերարագ և անլար լիցքավորում, մինչև 80 տոկոս լիցքավորվում է 40 րոպեի ընթացքում: