Ապրիլի 21-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փակել էր Աբովյան փողոցը:

Տեղ հասած կարմիրբերետավոր ոստիկանները ոտքերով հարվածեցին ակտիվիստի մեքենային և վնասեցին մեքենայի դուռը, այդպիսով խախտելով իրենց իսկ կողմից նախկինում հայտարարված սեփականություն հանդիսացող գույքի անձեռնամխելիության կանոնը։