Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների շուրջ։

«Եթե Սերժ Սարգսյանը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Եվ երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», - նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ վարչապետը զգուշացրել է, թե կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»:

«Ես չեմ կարող որոշումներ կայացնել: Ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին: Դուք տեսաք, թե երեկ ժողովուրդը ինչպես արձագանքեց երկխոսության մասին կոչին: Նրանք ասացին՝ ուշ է, ուշ է․․․ Ժողովուրդը նաև համաձայնեց Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

- Մեր հավաքաները եղել են և լինելու են բաարձակ խաղաղ․

- Մարտի 1-ը չի կրկնվի։