Քիչ առաջ ժամը 14:52 Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք և բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաև փորձել է խլել տեսախցիկը: Լրագրողը լուսաբանում էր Երևան-Արտաշատ մայրուղու իրադարձությունները:

Արուս Հակոբյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց, որ միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

Ժամը 14:56 դրությամբ Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկում: Այն արգելափակած ցուցարարներին բերման են ենթարկում: