Վարչապետի Բաղրամյան 26-ի նստավայրի հարևանությամբ իրավապահները ամբողջությամբ փակել են Բաղրամյան պողոտան:

Փշալարերի հետևում զրահատեխնիկա է տեղակայված:

Բաղրամյան - Օրբելի խաչմերուկում երթևեկությունը կիսով չափ սահմանափակված է:

Ոստիկանությունից հաղորդում են, որ այսօր Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 93 քաղաքացի: