Մահացել է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանը։

Այս ամսին խորը կսկիծով հայտնում է Մտավորականների խորհուրդը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ֆերդինանտ Եգորի Առաքելյանը ծնվել է 1943թ․-ին Երևանում։ Նա ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ստեղծագործում էր մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Նրա ստեղծագործություններից են՝ «Վերածնունդ» և «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակները, Մեծ Եղեռնի զոհերին նվիրված խաչքարը, և այլն։