Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի կարճ հանդիպումը:

«Դա ուլտիմատում է, դա շանտաժ է օրինական իշխանությանը: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից: Ես ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ կտամ գալ իրավական դաշտ, հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխաատվությունը ձեր վրա է»,- հայտարարել է վարչապետը:

Ս. Սարգսյանն ի պատասխան ասաց․ «7-8 տոկոս ստացած խմբակցությունն իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Հեռանում եմ: Ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետևություն արեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ:

Ն. Փաշինյանը, վարչապետի հեռանալուց հետո հայտարարեց, որ իրենք շարունակելու են պայքարը: Նրա խոսքով՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ս. Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Անդրադառնալով Ս. Սարգսյանի այն դիտարկմանը, որ ինքը Մարտի 1-ից հետևություններ չի արել՝ Ն. Փաշինյանն ասաց, որ այդ Ս.Սարգսյանը հետևություններ չի արել: