Այսօր՝ ապրիլի 22-ին առավոտյան փողոցից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա կինը, հայտնեց, որ փողոցում երթևեկելիս, դիմակավորված ոստիկանները, առանց ներկայանալու բռնի կանգնեցրել են մեքենան և ամուսնուն՝ Սանասարյանին դուրս բերելով տարել են, չտալով ոչ մի բացատրություն։ Փոխանցում է «Ազատությունը»։

Այսպիսով շարունակվում են ոստիկանության կողմից համակարգային և անօրինական գործողությունները։