ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երկրին հրամցված խորհրդանական համակարգը չդիմացավ առաջին իսկ լուրջ փորձությանը: Չի դիմանալու նաև հետագայում: Քաղաքացիական նման ցասումի պայմաններում անգամ եվրոպացիների աչքերին թոզ փչելն այլևս անիմաստ է: Ցանկացած բանակցությունների առանցքում պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը՝ Նախագահական համակարգի վերադարձով: Մի փոփոխությամբ. Նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով»: