Երևանի Արցախի փողոցում ոստիկանությունը բերման է ենթարկել վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի քայլերթ իրականացնող ցուցարարների։

Ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: