Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 21-ին հայտարարել է, որ դադարեցրել է հրթիռային փորձարկումները և փակելու է միջուկային փորձարկման վայրը, և կսկսի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փոխձարկումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Կիմ Չեն Ընն նշել է, որ հետագա փորձարկումներն անհրաժեշտ չէին, քանի որ Փհենյանի միջուկային հնարավորություններն արդեն «հաստատված» էին:

Հյուսիսային Կորեն պատրաստվում է պատմական բանակցությունների Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ: Կիմ Չեն Ընը պատրաստվում է հանդիպել Հարավային Կորեայի իր գործընկերոջ՝ Մուն Ջեյ-ինին հաջորդ շաբաթ անցկացվող գագաթնաժողովին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մինչ հունիս: Երկու երկրներն էլ դրականորեն են արձագանքել վերջին զարգացումներին: