Ռուս օգտատերերը հայտնում են աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի՝ Google-ի ու դրա որոշ ծառայությունների աշխատանքի խափանման մասին: Մինչդեռ մասնագետներն իրենց հերթին տեղեկացրել են «Ռոսկոսնադզոր»-ի կողմից օգտատերերի IP հասցեների արգելափակման մասին:

Google-ի աշխատանքի հետ կապված խափանումները սկսվել են լույս ապրիլի 22-ի գիշերը: Downdetector կայքի տվյալներով՝ օգտատերերի 68%-ի մոտ անհասանելի է Google-ի հիմնական կայքը, իսկ 31%-ը չի կարողանում մուտք գործել իր հաշիվները:

Google-ի աշխատանքի հետ կապված խափանումներն առավել զգացվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի ու Իժևսկի բնակիչների շրջանում: Հայտնի է, որ հասանելիությունը սահմանափակված է մասնավորապես 74.125.131.101 և 64.233.165.106 IP հասցեների համար:

«Ռոսկոսնադզոր»-ը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը: