Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019թ.թ. ուսումնական տարվա ընդունելություն։

Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով: Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կարող են ներկայացնել համատեղ դիմում։

Փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 1-ից մինչև հունիսի 29-ը, ժամը 10:00-17:00։