Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Նովրուզ Մամեդովին ապրիլի 21-ին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում:

Ապրիլի 11-ին Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել էր Ադրբեջանի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 86.02 տոկոսը:

Ընտրություններն անց էին կացվել լայնամասշտաբ խախտումներով և բռնություններով, որոնք արձանագրել էին նաև օտարերկրյա դիտորդները: