Իսպանիայի Գավաթի խաղարկության (Copa del Rey) եզրափակչում «Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթել է «Սևիլիային»:

Խաղի մեկնարկից 14 րոպե անց Սուարեսը գնդակն ուղարկել է անպաշտպան դարպասը: 31-րդ րոպեին Լիոնել Մեսսին կրկնապատկել է հաշիվը Ալբայի՝ կրնկով փոխանցումից հետո: Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Մեսսիի հիանալի փոխանցումից հետո Սուարեսը դիպուկ հարվածել է հակառակորդի դարպասին։ Երկրորդ կեսի մեկնարկից 7 րոպե անց Մեսսիի փոխանցումից հետո Ինիեստան շրջանցել է դարպասապահին և գնդակն ուղարկել դարպասը, այդպիսով «Բարսայի» ավագը եզրափակչում իր վերջին գոլն է խփել կատալոնական թիմի կազմում: 69-րդ րոպեին Կոուտինյոն գնդակն ուղարկել է դարպասը, բայց մրցավարը Լենգլեի՝ ձեռքով խաղի համար 11 մետրանոց է նշանակել. Կոուտինյոն դիպուկ է իրացրել՝ 5:0:

«Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ՝ 30-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր:

Հանդիպումից հետո Անդրես Ինիեստան գլխավերևում է պահել գավաթը: