Բողոքի ակցիաները շարունակվում են։

Ժամը 15:44 -ի դորւթյամբ մայրաքաղաքի փողոցներով քայլերթը շարունակվում է: Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները Քոչարի փողոցից դուրս եկան Տիգրան Մեծ և շարունակում են քայլել դեպի Էրեբունի:

Ժամը 15:04 -ի դրությամբ ցույցի մասնակից մի շարք քաղաքացիներ բողոքում են, որ ոստիկաններից հարվածներ են ստացել: Նրանց խոսքով՝ օգտագործել են նաև էլեկտրաշոկ, ոստիկանական մահակներ:

Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանական լրացուցիչ ուժեր են կենտրոնացվում: Ոստիկանները վահաններով են: