Գյումրիում այսօր առավոտից բնակիչները և տոնավաճառների աշխատողները գործադուլ էին հայտարարել ու փողոց դուրս եկել: Նրանք Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երթ անցկացրին, որին միացան նաև երիտասարդները:

Երթի ընթացքում ոստիկանները երթի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրեցին՝ փորձելով նրանց բերման ենթարկել, բայց ցուցարարները դիմադրություն ցույց տվեցին, և իրավապահները հրաժարվեցին բերման ենթարկելուց:

Բազմամարդ երթի ժամանակ հայտնի դարձավ, որ գյումրեցի ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանին բերման են ենթարկել:

Բողոքի ակցիայի մասնակիցները Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մի շարք գյուղերի ճանապարհներ են փակել ու պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: