Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին 2008թ. մարտի 1-ի բռնություններով, եթե ցուցարարները չդադարեցնեն խաղաղ ցույցերը: Նա, իսկապես, կարծես անհասանելի լինի: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշումներ կայացնել և անհապաղ նրան զրկել իրավասություններից: Կարծում եմ՝ այս տեսանյութը լավագույնս ներկայացնում է, թե ինչպես է նա հոգ տանում իր ժողովրդի մասին: Նա դա արեց...շատ լավ»:

Մեկ այլ գրառման մեջ Սերժ Թանկյանն ամոթանք է տալիս: