Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ:

Հանդիպման ընթացքում գոլային պահերով հանդես եկան «Արսենալի» իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը, ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզը, ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։ «Վեստ Հեմի» ավստրիացի կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչը:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ապրիլի 5-ին ստացած ծնկի վնասվածքից:

Այս պահի դրությամբ «Արսենալը» 57 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Վեստ Հեմը» 35 միավորով 15-րդն է:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 4:1