Երևանում՝ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ հանրահավաք տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ այսօրվա ընթացքում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներ առաջնորդների մեծ մասը ձերբակալվել կամ բերման է ենթարկվել։

Հանրահավաքի ամբիոնից հայտարարվեց, որ վաղ առավոտից բողոքի զանգվածային գործողությունները շարունակվելու են:

Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: