Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 22-ին անցկացվեցին 31-րդ տուրի 2 խաղեր: «Աուգսբուրգը» տանը հաղթեց «Մայնցին», իսկ երկրորդ տեղում գտնվող «Շալկեն» ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ:

«Շալկեն» 56 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր առաջ է երրորդ տեղ բարձրացած Դորտմունդի «Բորուսիայից»: «Քյոլնն» ունի 22 միավոր և մեկ ոտքով Բունդեսլիգա-2-ում է:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Քյոլն» - «Շալկե»՝ 2:2

«Աուգսբուրգ» - «Մայնց»՝ 2:0