Ֆրանսիայի «Լիգա-1»-ի 34-րդ տուրում կայացել են հերթական հանդիպումները։ Փարիզի ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բորդոյի» նկատմամբ: Փարիզցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լե Չելսոն: «Մոնպելյեն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Նիցային» և 46 միավորով 8-րդ տեղում է:

ՊՍԺ-ն 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բորդո» - ՊՍԺ՝ 0:1

«Նիցա» - «Մոնպելյե»՝ 1:0