Ֆրանսիայի Մարսել քաղաքում շարունակվում են «Մերժիր Սերժին» կարգախոսը կրող ակցիաները։ Մարսելաբնակ մեր հայրենակիցները հագել են շապիկներ, որոնց վրա գրված է «Մերժիր Սերժին»։

Նրանք ՀՀ դրոշն են պարզել՝ վանկարկելով Քայլ արա, մերժիր Սերժին, ազատ, անկախ Հայաստան։ Նրանք ելույթներ են ունեցել, նշել Սերժ Սարգսյանի այս տարիներ ձախողումները, մեծ չափերի հասնող արտագաղթը և այլն։ Անդրադարձ է եղել նաև բանակի խնդիրներին։

Միևնույն ժամանակ, համանման ակցիա է տեղի ունեցել Աթենքում։ Նրանք դիմել են հայաստանցիներին՝ նշելով. «Մենք հպարտ ենք ձեզնով, սիրելիներս, մենք խոնարհվում ենք ձեր առջև»։