ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց. «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»: